News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Detroit Electric վերածնված ընկերությունը, որը 1907-ից մինչեւ 1939 թվականը յուրահատուկ մեքենաներ էր թողարկում, պատրաստվում է էլեկտրական սեդան եւ քրոսովեր թողարկել: Այս մասին rb.no նորվեգական պարբերականին հայտնել է էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Ալբերտ Լամը:

Տվյալ պահին Detroit Electric-ի հոսքագծում միայն մեկ մոդել կա՝ SP: 01 սպորտքար, որը պատրաստվում է Lotus Elise-ի հիմքով: Նախնական տվյալներով՝ 2019 թվականին ընկերության հոսքագիծը կհամալրվի միջին չափի սեդանով, որից հետո կհայտնվի էլեկտրական շքեղ ամենագնացը: Լամն ընդգծել է, որ Detroit Electric-ը պատրաստվում է «այն նույն ճանապարհով գնալ, ինչ Tesla Motors ընկերությունը:

Երկու  մոդելների հիմքում միանգամայն նոր ճարտարապետություն կդրվի, որը Detroit Electric-ը սեփական ուժերով է մշակում: Ընկերությունում ենթադրում են, որ 2020 թվականին մեքենաների արտադրության ծավալը կկազմի 50-60 հազար միավոր:

Detroit Electric-ի վերածնված մակնիշի առաջին սերիական էլեկտրաքարի դեբյուտը տեղի է ունեցել 2015-ի աշնանը: SP: 01 սպորտքարը հասանելի է երկու տարբերակով՝ Pure եւ Performance, որոնք հավաքվում են՝ համապատասխանաբար 204 եւ 286 ձիաուժ հզորությամբ շարժիչներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ