News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ, Իտալիայում երկրաշարժի հետեւանքով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 11.30 կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս, 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրել է, որ նշված ժամի դրությամբ զոհերի եւ տուժածների մեջ ազգությամբ հայեր եւ ՀՀ քաղաքացիներ չկան:

Նշվում է, որ Հայաստանի հյուպատոսարանը անընդհատ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

Հռոմում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժած եւ օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ