News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտարարել են, որ մարդը կարող է իր վրա նետված կողմնակի հայացքն զգալ: Մարդու ուղղեղի առանձնահատկությունները դեռ ամբողջությամբ չեն հետազոտվել: Եվ տարեցտարի գիտնականները ուղեղի յուրահատուկ հնարավորությունների մասին նորանոր բաներ են պարզում: Օրինակ՝ մասնագետներին հաջողվել է այն երեւույթի ապացույցներ հայտնաբերել, որ ուղեղը մարդուն թույլ է տալիս զգալ իր վրա նետված կողմնակի հայացքը, հայտնում է Informing-ը:
Գիտնականները նշում են, որ կողմնակի հպանցիկ հայացքը ուղեղում պրոցեսների կասկադ է հրահրում: Ուղեղը սկսում է վերլուծել վտանգի հավանականությունը, որոշում է քեզ նայող մարդու հեռավորությունը եւ այլ չափորոշիչներ է վերլուծում:
Մասնագետները նշում են, որ գլխուղեղի այս կարեւոր առանձնահատկությունն է հնագույն մարդկանց վերապրելու հնարավորություն տվել: Վայրի բնության մեջ մեր նախնիները կարող էին զգալ գիշատիչների ներկայությունը կամ նույնիսկ իրենց թշնամաբար տրամադրված մյուս ցեղախմբերի ներկայացուցիչների:
Մասնագետների խոսքով՝ մենք հաճախ դա վեցերորդ զգայարան ենք անվանում: Այն առաջանում է ուղեղում ստացած տեղեկության վերլուծության պրոցեսում եւ թույլ է տալիս նույնիսկ հիմա որոշ դեպքերում կանխատեսել հետագա իրադարձությունները: Հետազոտության հեղինակները նշում են, որ իրենց հաջողվել է ապացուցել շրջապատի հետ մարդու փոխազդեցության ժամանակ բնազդների օգտագործման հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ