News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ օգոստոսի 26–ին, մերժել է «Սասնա ծռեր» խմբին  սնունդ տարած Արթուր Սարգսյանին ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդություն էր ներկայացրել նրան ազատ արձակելու վերաբերյալ։ 

«Արթուր Սարգսյանի մեղադրանքը փոխվել է: Նա կալանավորել էր նախորդ մեղադրանքով նախատեսված արարքին առնչություն ունենալու վերաբերյալ հիմնավոր կասկածը հաստատվելու արդյունքում, նոր մեղադրանքով ներկայացված արարքներին Արթուր Սարգսյանի առնչություն ունենալու վերաբերյալ հիմնավոր կասկածը չի գնահատվել: Այսինքն դատարանն ընդամենը պետք է ներկայացված թղթերը կարդա, հասկանա սա ու վերացնի այն դատական ակտը, որի հիմքերը վերացել են»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ սկզբում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Հետագայում նրա մեղադրանքը փոխվեց: Նա այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ