News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի ոստիկանությունում աշխատող մուսուլման կանանց թույլ են տվել աշխատավայրում հիջաբ կրել, հայտնում է The Globe and Mail-ը:
Հաղորդվում է, որ տվյալ որոշման ընդունումը ավելի մեծ թվով մուսուլման կանաց ոստիկանական ծառայության ներգրավելու նպատակ ունի: Մշակվել է հիջաբի հատուկ դիզայն, որը համապատասխանում է անվտանգության բոլոր ստանդարտներին:
«Սա արվել է իրենց կարիերան ոստիկանական ծառայության մեջ դիտարկող մուսուլման կանանց խրախուսելու համար»,- ասել է հասարակական անվտանգության նախարար Ռալֆ Հուդեյլը:
Նրա կարծիքով՝ Կանադայի ոստիկանությունը ժամանակակից եւ «էքսկլյուզիվ» կազմակերպություն է, որը «գնահատում եւ հարգում է բոլոր մշակույթների եւ հավատի կրող մարդկանց համոզմունքները»:
Նշվում է, որ սիքհ տղամարդիկ, ովքեր ծառայում են Կանադայի ոստիկանությունում, 1990 թվականից իրավունք ունեն կրելու ավանդական չալմա:
Մինչ օրս Կանադայի ոստիկանությունում ծառայող կանանց հիջաբ կրել թույլ էին տալիս միայն Տորոնտոյում եւ Էդմոնթոնում: Այդպիսի կարգ է գործում նաեւ Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում Նորվեգիայում եւ ԱՄՆ որոշ նահանգներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ