Օգոստոսի 26-ի առավոտյան Վյետնամում ուսումնամարտական օդանավ է վթարի ենթարկվել: Զոհվել է երկու մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Thanh Nien թերթը:
Վթարը տեղի է ունեցել Վյետնամի կենտրոնական մասում՝ Ֆույեն նահանգում: Չեխոսլավական արտադրության Aero L-39 Albatros ուսումնական օդանավն ընկել է մայրուղու վրա՝ թռիչքից մի քանի րոպե հետո: Զոհվել է Վյետնամի ՀՕՊ ու ՌՕՈւ ակադեմիայի ուսանող օդաչուն, նաեւ ճանապարհին գտնվող պատահական անցորդը: