News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 23-ին Կոնգրեսի բյուջետային վարչությունը թարմացված կանխատեսումներ է ստացել: Դրանք վկայում են այն մասին, որ ամերիկյան բյուջեի ծախսերը , պետական պարտքը ու պակասուրդը տարեցտարի անշեղորեն աճում են, հայտնում է The National Interest–ը:

ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը 2016 ֆինանսական տարում ավելացել է , ընդ որում ավելի արագ , քան ակնկալվում էր: Բյուջետային վարչությունը ստիպված է եղել իր կանխատեսումը վերանայել միանգամից 50 մլրդ դոլարով՝ մարտին կանխատեսվող 540 մլրդ դոլարը թարմացված փաստաթղթում արդեն 590 մլրդ դոլարի է հասել: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահեցնում է, որ պակասուրդը այլևս խնդիր չէ, գրված է հոդվածում:

Այսպիսով, բյուջեի պակասուրդը 2015-ի համեմատ կաճի 150 մլրդ դոլարով (կամ 35 տոկոսով): Դա 2009-ից սկսած ամենամեծ աճն է: Կոնգրեսի բյուջետային վարչության գնահատականով արդեն 2024-ին դեֆիցիտը կհասնի տրիլիոն դոլարի, հայտնում է պարբերականը:

Դեֆիցիտի աճը կանդրադառնա նաեւԱՄՆ դաշնային պարտքի վրա, որը ինչպես ակնկալվում է, 10 տարվա ընթացքում կաճի մինչեւ 28 տրիլիոն դոլար: Դա գրեթե եռակի շատ է, քան 2009-ին, երբ Օբաման սկսել է պաշտոնավարությունը: Այսօր այդ ցուցանիշը կազմում է 19 տրիլիոն դոլար: Ավելին, ԱՄՆ պետական պարտքը շարունակելու է աճել՝ 10 տարվա ընթացքում այն կհասնի ԱՄՆ ՀՆԱ 86 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ