Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 26–ին, մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանի միջնորդությունը։
Նշենք, որ Սերգեյ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ եւ 235-րդ հոդվածներով: Նա կալանավորված է: