News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գլենդելում նախկին սիրեկանի սպանության համար մեղադրվող 37-ամյա հային ցմահ ազատազրկման են դատապարտել՝ առանց վաղաժամ-պայմանական ազատ արձակման հնարավորության: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

Հունիսին դատարանը Հովհաննես («Ջոն») Մասկովյանին մեղավոր էր ճանաչել 2013 թվականին մարդկանց ծեծելով առեւանգման եւ սպանության համար: Նա 2.5 մլն դոլարի չափով ապահովագրավճարի համար գնդակահարել է իր սիրեկանին՝ 33-ամյա Ջոշուա Ուեսթին:  

Մասկովյանի կրտսեր եղբայրը՝ 31-ամյա Խաչիկ («Քրիս») Մասկովյանը, մեղավոր է ճանաչվել նույն մեղադրանքներով: Իսկ գործով անցնող երրորդ հայը՝ 22-ամյա Նազարեթ («Նիկ») Բայամջյանը, սպասում է դատավարությանը:

Ջոշուա Ուեսթի քրոջ խոսքով՝ Հովհաննես Մասկովյանն ու իր եղբայրը հանդիպում էին 7 տարի շարունակ: 2012 թվականի դեկտեմբերին բաժանվելուց հետո էլ նրանք մի քանի ամիս շարունակ միասին են ապրել Գլենդելի իրենց բնակարանում:

Ավելի ուշ քննիչներին հաջողվել է պարզել, որ սպանությունից մեկ օր առաջ Հովհաննես Մասկովյանը զանգահարել է ապահովագրական գործակալներին՝ նրանց ապահովագրական քաղաքականության մասին հարցնելու համար: Հաջորդ օրը գործակալը հաղորդել է, որ ամեն ինչ կարգին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ