News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նախկին գեներալ եւ արգենտինական ռազմական խունտայի նախկին անդամ Լուչանո Բենջամին Մենեդեսը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մարդկության դեմ գործած հանցագործության համար: Դատավճիռը հրապարակել է Կորդովա նահանգի դատարանը, որը 89-ամյա Մենենդեսին մեղավոր է ճանաչել խոշտանգումների ու սպանությունների մեջ:

Ինչպես հաղորդում է NTD հեռուստաալիքը, հանցագործությունները նա կատարել է 1970-ական թվականներին, այսպես կոչված «կեղտոտ պատերազմի» ժամանակ: Այն ժամանակ Արգենտինայի ռազմական դիկտատորները զանգվածային առեւանգումներ, խոշտանգումներ եւ առանց դատարանի մահապատիժներ էին իրականացնում իրենց հակառակորդների նկատմամբ:

Մենենդեսը ծառայել է Կորդովա նահանգում եւ պատասխանատու է եղել «Լա Պերլա» եւ «Լա Ռիբերա» գաղտնի բանտարկման կենտրոնների համար, որտեղ խոշտանգումների ու սպանությունների զոհ է գնացել 147 մարդ: Այս գործով անցնում է 52 կասկածյալ, դատական գործընթացն սկսել է 2021 թվականին:

Ռազմական դիկտատուրայի 7 տարիների ընթացքում սպանվել է մոտ 30 հազար այլախոհ, որոնց թվում եղել են արհմիութենական շարժման գործիչներ, ձախ ակտիվիստներ, ուսանողներ ու լրագրողներ:

Խունտան իշխանությունը կորցրել է 1983 թվականին, երբ Արգենտինան պարտվել է Ֆոլքլենդյան պատերազմում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ