News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է, թե իրեն չի հետաքրքրում՝ իրեն պատժելու ուղղությամբ ինչ քայլեր են նախաձեռնում մի շարք կազմակերպություններ։

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգոստոսի սկզբին ստեղծվել է «Սասնա ծռեր–բացահայտում» փաստահավաք խումբ, որը հավաքում է նյութեր այն իրավապահների եւ անձանց վերաբերյալ, որոնք բացահայտ ահաբեկչություն են իրականացրել ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Այդ բոլոր ցուցակները եւ նյութերը կներկայացվեն ԱՄՆ պետքարտուղարություն՝ Միջազգային քրեական դատարան դիմելու միջնորդություն ներկայացնելու համար և ԱՄՆ կողմից այդ անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու համար:

Այս նախաձեռնությանը միացել են Աշխարհաքաղաքական ակումբը (ԱՄՆ), Հայդուկ միությունը (ԱՄՆ), Հայկական վերածնունդ կազմակերպությունը (ԱՄՆ) եւ Տեսակետ ակումբը (ԱՄՆ): Ի թիվս այլ բարձրաստիճան ոտսիկանների, այս կազմակերպությունների թիրախում է հայտնվել նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։

Այս մասին լսելիս՝ Աշոտ Կարապետյանը նախ ծիծաղեց, ապա պատասխանեց. «Ում են դիմո՞ւմ.... Ես հանգստանում եմ, բացարձակապես ինձ ոչինչ չի անհանգստացնում, ես  հանգիստ եմ վայելում, ինձ մի անհանգստացրեք»։

Նախկին ոստիկանապետը այլ հարցերի  չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Աշոտ  Կարապետյանը պաշտոնանկ է եղել հուլիսի 30–31–ին  խաղաղ ցուցարարների եւ  լրագրողների նկատմամբ իրավապահների կատարած բռնությունների պատճառով։ Մինչեւ  պաշտոնից հեռացվելը, նա խիստ նկատողություն էր ստացել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ