News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կապիտալի շուկայի զարգացման համար Հայաստանը պետք է յուրացնի ISDA ստանդարտները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում EBRD-ի (Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ) գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:

Ներկայում բանկն աշխատում է տարածաշրջանում կապիտալի շուկաների զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ:

Օգոստոսի սկզբին EBRD-ն Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ փողերի եւ արժեթղթերի շուկայի զարգացման քաղաքականության մասին սեմինար է անցկացրել երկրի ֆինանսական հատվածի համար:

«EBRD-ն միանշանակ հետաքրքրված է տեղական շուկաներում մասնակցությամբ՝ տոկոսային սվոփերի, արժութային հեջինգի գործիքների եւ այլնի օգնությամբ»,- նշեց Դեւիսը:

Ամեն դեպքում՝ դրա համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր եւ դատական համակարգի պատրաստված կադրեր են անհրաժեշտ: Դա թույլ կտա ճիշտ մեկնաբանել ֆինանսական պայմանագրերը, ինչն իր հերթին կօգնի ներդրումներ ներգրավել:

Մեկ այլ խնդիր է շուկայի մասնակիցների միջեւ (բանկերի կամ բանկի եւ ոչ բանկային կազմակերպության միջեւ) գործարքների ներդաշնակեցումըԼ Դրա հաար հարկավոր է յուրացնել ISDA GMRA ստանդարտը:

«Այս ստանդարտը շատ բարդ է. նույնիսկ դրա կարճ տարբերակը 150 էջից է բաղկացած: Այդ պատճառով տեխնիկական աջակցությունը ժամանակ է պահանջում: Մենք կօգնենք այդ հարցում, բայց այս դեպքում արագ լուծումներ գոյություն չունեն: Մի քանի տարի կպահանջվի, բայց սկսելը շատ կարեւոր է»,- հայտարարեց Դեւիսը:

EBRD-ն կշարունակի աջակցել շուկայում լիկվիդայնության ստեղծմանը՝ համագործակցելով Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Զարգացման եվրոպական բանկի եւ այլ կազմակերպությունների հետ:

Ըստ Դեւիսի՝ Հայաստանի կառավարությունը զգալի աշխատանք է կատարել այդ համակարգի ստեղծման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ