News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18–ին համայնքապետի ընտրություններ են նաեւ Սյունիքի մարզի  Գորիս  քաղաքում, որտեղ առաջադրվել են երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը եւ Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը։ Երկուսն էլ  «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ են։

Վաչագան Ադունցը համարվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, նրա հաղթանակը երաշխավորել է Սուրիկ Խաչատրյանը, ինչի պատճառով էլ թերեւս այլ կուսակցություններից այստեղ թեկնածու չեն առաջադրել։

Որոտանի գյուղապետին այստեղ համարում են կեղծ թեկնածու, մինչդեռ Սուրեն Օհանջանյանը NEWS.am–ի հետ զրույցում պնդել է, որ  ժողովուրդն է առաջադրել իր թեկնածությունը:

«Վաչագան Ադունցը Հանրապետականի կողմից է առաջադրվել, ես էլ իմ ժողովրդի կողմից։ Ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել, ես ինքնակամ եմ առաջադրվել, կուզեմ կդնեմ, կուզեմ կհանեմ, կուզեմ կմնամ, կուզեմ կհաղթեմ»,–ասաց Որոտանի գյուղապետը։

Հարցին, թե  Սուրիկ Խաչատրյանը երկու ՀՀԿ–ական թեկնածուից ո՞ւմ է աջակցելու, ում օգտին է աշխատելու, նա պատասխանեց. «Մարզպետը ոչ մեկի կողմից չի աշխատում, մեր մոտ տենց բան չկա, ինքը չի աշխատում։ Մենք մի կուսակցությունից ենք, երկուսս էլ արժանիք ունենք, երկուսս էլ դրել ենք մեր թեկնածությունը»։

Հարցին, թե ինչ խնդիրներ կան Գորիսում, որոնք ինքը լուծելու է քաղաքապետ դառնալու դեպքում, Որոտանի գյուղապետը խուսափողական պատասխան տվեց՝ նշելով. «Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել, ինչ չի կատարվել, ամեն ինչ միանգամից չի լինում, չես կարա օջախումդ ամեն ինչ միանգամից կատարես, կգա օրը, բարին հետը, կիմանանք: Շատ մեծ պատասխանատվություն է, պիտի ընտրվես իմանաս, որ էդ պատասխանները տաս ժողովրդին։ Ես չեմ կարող էդ խնդիրներին պատասխանեմ, ես ասում չեմ, անում եմ՝ նոր ասում, ես չեմ կարա պատասխանեմ Ձեր հարցին»:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ Գորիսում վախի մթնոլորտում են մարդիկ քվեարկություն կատարում,  թեկնածուն վրդովված ասաց, որ դրանք «շաբլոն խոսքեր են» եւ այդպես ասողները պարզապես չեն ճանաչում մարզպետին. «Դրանք շաբլոն խոսքեր են։ Սուրիկ Խաչատրյանն ասում է՝ կարա՞ս ժողովրդի, գյուղացու համար լավ բան անես, ուրեմն դիր, պաժալուստա»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ