News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի ծառայողներ Արտակ Կ.-ին եւ Ֆիլիպ Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Վահագն Մ.-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Ֆիլիպ Ս.-ն քաղաքացի Հասմիկ Օ.-ից ահազանգ է ստացել «Լունա» գիշերային ակումբի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասին, սակայն, անձնական այլ դրդումներով, ահազանգողի հայտնած տեղեկությունների  փոխարեն, արձանագրել է իրականությանը չհամապատասխանող  տեղեկություններ, ինչի արդյունքում խուլիգանության դեպքը ներկայացվել է որպես չնչին ծեծ եւ գույքի վնասում, իսկ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Արտակ Կ.-ն, մեկնելով դեպքի վայր, տեղեկանալով եւ անձամբ ականատես լինելով, որ հիշյալ օրը գիշերային ակումբ ժամանած 5-6 անհայտ անձինք անհիմն վիճաբանել, ապա տեւական ժամանակ փոխադարձ ծեծկռտուքի մեջ են մտել գիշերային ակումբի մշտական հաճախորդ Ս. Գ.-ի եւ նրա հետ եղած 2 անձանց հետ, ծեծկռտուքի ընթացքում կոտրել են ակումբի բակում արկղով դրված գարեջրի շշերը, վնասել ինչպես Հասմիկ Օ.-ի «Տոյոտա Պռադո» մակնիշի, այնպես էլ՝ հաճախորդի «Աուդի Q-7» մակնիշի ավտոմեքենաները, միջոցներ չի ձեռնարկել հանցագործության հետքերն արձանագրելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ:

Ավելին՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դեպքի վայրի զննության սկզբնական արձանագրությունը Արտակ Կ.-ն փոխել է իր կողմից կազմված դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությամբ եւ նախկին ծառայակցի՝ Վահագն Մ.-ի, օժանդակությամբ՝ առանց միջադեպի ականատեսներին ծանոթացնելու, ներկայացրել է վերջիններիս ստորագրմանը:

Բացի այդ, Արտակ Կ.-ն ծառայակից Վահագն Մ.-ի հետ դիտել է խուլիգանության դեպքի տեսագրությունները, սակայն դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել ժամանակին դրանք ձեռք բերելու եւ նյութերին կցելու ուղղությամբ, մինչդեռ հետագայում կազմել է արձանագրություն՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը, իբր, պահպանված չլինելու մասին, իսկ գիշերային ակումբի տնօրենին ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող, խուլիգանության հանգամանքը հերքող բովանդակությամբ բացատրություն տալուն:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ Ֆիլիպ Ս.-ին եւ Արտակ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ նույն բաժնի նախկին ծառայող Վահագն Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ