News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քվեարկված ցուցակների հրապարակմամբ խախտվում է քաղաքացու ընտրական իրավունքը, կտրականապես դեմ եմ, որ հրապարակվեն ցուցակները։ NEWS.am–ի հետ զրույցում իշխող կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսպես է արձագանքել այն տեղեկություններին, որ իշխանությունը տապալել է Ընտրական օրենսգրքով ամրագրված վերահսկողական մեխանիզմների տեղադրումը եւ  քննարկում է ցուցակների հրապարակման հավանականությունը։

«Ինչի պիտի հանրությունը իմանա՝ իմ ընտանիքի անդամները մասնակցեցին քվեարկությանը, թե չէ, բայց նաեւ մյուս տարբերակը ի սկզբանե առաջարկեցինք. հենց սկզբից ասեցինք՝ թող ձեր վստահված անձը տեղում վերցնի քվեարկողների ցուցակը ուսումնասիրի, համեմատի։ Ուրիշ բան է, երբ որ հրապարկվում է ցուցակը, մեկ այլ բան, որ դիտորդը ծանոթանա ցուցակներին ու համեմատի։ Հրապարակելուն դեմ եմ, ծանոթանալուն՝ չէ»,–ասել է պատգամավորը։

Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը տապալեց  իր իսկ կողմից հաստատած էլեկտրոնային համակարգի ներդրումը, առավել եւս, որ միջազգային դոնորները ֆինանսավորել էին, նշել է, թե սեպտեմբերի 1–ից պարզ կլինի՝ ինչն է իրականում ընդունվելու, ինչը՝ ոչ. «Դա կապ չունի, էլի հնարավարություն կա, որ ցանկացած տեղամասում իրենք կարողանան ցուցակները վերցնել, նայել, օգտագործել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ