News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին, ինչպես նաեւ պատվիրակության նորանշանակ պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:

Շնորհավորելով Զուրաբ Բուրդուլիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Դավիթ Տոնոյանը բարձր ու արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ եւ հույս հայտնել, որ հետագայում այն որակակական նոր մակարդակ կունենա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ եւ ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջեւ համագործակցության ընթացիկ խնդիրներն եւ օրակարգային հարցերը, ինչպես նաեւ երկու կառույցների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված առաջիկա համատեղ ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ