News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պատվավոր Քահանայապետ Բենեդիկտոս XVI-ն առաջին անգամ խոսել է հրաժարականի պատճառների մասին:

«L’Osservatore Romano» պարբերականին տված հարցազրույցում 89-ամյա Յոզեֆ Ռատցինգերը նշել է, որ «ամբողջությամբ զգում էր իր ֆիզիկական դիմացկունության սահմանները, մասնավորապես, ապագայում միջմայրցամաքային չվերթներ իրականացնելու անընդունակությունը»:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա նշել է, որ դա տեղի է ունեցել 2012 թվականին Մեքսիկա եւ Կուբա ուղեւորություններից հետո:

Մոտենում էր Երիտասարդության միջազգային օրը, որն անցկացվելու է Ռիո դե Ժանեյրոյում, եւ Բենեդիկտոս XVI-ը չէր կարող լինել այնտեղ, որտեղ Հովվապետի ներկայությունն անփոխարինելի է: Այդ ժամանակ էլ, ըստ Ռատցինգերի, ինքն աղոթել է եւ խաղաղություն գտել հանգստի գնալու որոշման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ