Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկի բաժանմունքի գրավման մեջ մեղադրվող Արամ Պետրոսյանը չոր հացադուլ է հայտարարել, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:
«Այսօրվանից ես չոր հացադուլ եմ հայտարարում»,- ասել է Պետրոսյանը:
Արդեն իսկ հայտնել ենք, որ Պերսենսկի դատարանը Պետրոսյանին երկու ամսով կալանելու որոշում է կայացրել, նա օգոստոսի 24-ին պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող Citibank-ի բաժանմունքում:
Պետրոսյանն ավելի ուշ ազատել էր պատանդներին եւ հանձնվել իշխանություններին: