News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա–հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան դեմ իրականացված հարձակման հետ կապված PKK–ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հայտարարություն է տարածել։

Թուրքական Diken–ի փոխանցմամբ՝ PKK–ի պատասխանատուներից մեկը հայտնել է, թե իրենք տեղյակ չեն եղել, որ զինվորական շարասյան հետեւից անցնելիս է եղել CHP–ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

«Մեր ուժերը նկատել են զինվորական մեքենա եւ դիպուկ հարվածել են։ Սակայն մենք տեղեկություն չենք ունեցել, որ զինվորականներն ուղեկցում են Քեմալ Քըլըչդարօղլուին, ավելին մենք Քըլըչդարօղլուին վնասելու մտադրություն չունենք։ Մեր թիրախը Թուրքիայի անվտանգության ուժերն են»,–ասել է PKK–ի ներկայացուցիչը։

Նշենք, որ օգոստոսի 25–ի կեսօրին Արտվին նահանգում Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյունն ուղեկցող զինվորական մեքենան ենթարկվել է գնդակոծության, որի հետեւանքով սպանվել է 1 եւ վիրավորվել՝ 2 զինվորական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ