News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հենց այնպես որեւէ հարցում Ռուսաստանին չի զիջի առաջնորդի դերը, Մոսկվան նույնպես չի ցանկանում Վաշինգտոնին փոխանցել առաջատարությունը ինչպես Սիրիայում, այնպես էլ Ղարաբաղում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պատգամավոր, ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի անդամ Իգոր Չեռնիշենկոն:

Նրա խոսքով՝ դա փոխադարձ գործընթաց է: «Ռուսաստանը չի ցանկանում զիջել առաջնորդի դերը, եւ ամերիկացիները, հասկանալի է, նույնպես ցանկանում են առաջատար լինել երկրագնդի ցանկացած կետում բոլոր քաղաքական եւ տարածքային խնդիրների լուծման հարցում: Մենք դա հրաշալի գիտենք»,- ընդգծեց Իգոր Չեռնիշենկոն:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով էր արձագանքել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի վերջին հայտարարությանը:

«Որ ԱՄՆ-ն որեւէ հարցում Ռուսաստանին զիջի ամբողջական առաջատարի դե՞րը: Չեմ հավատում: Դա բեկում կլինի»,- նշել է Զախարովան՝ մեկնաբանելով տեղեկությունն այն մասինն, որ Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին առաջարկել է Ռուսաստանին փոխանցել առաջատարի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Սիրիայի հարցով զիջումների փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ