Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 26-ին պայմանագրային զինծառայողը վթարի է ենթարկվել:
Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղից 500 մետր հեռավորության վրա 30-ամյա Վ. Օրդինյանն իր ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենայով շրջվել է:
Նրա հետ մեքենայի մեջ են եղել նաեւ երկու այլ անձինք՝ նրա համագյուղացի, 54-ամյա Համլետ Վարդանյանը եւ Գետահովիտ գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Պետրոսյանը: Երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Ուղեւորները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, պայմանագրային զինծառայողը հոսպիտալացվել է: Նրա վիճակը լավ է, մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից: