News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի ծաղրածու, Կատուների թատրոնի հիմնադիր եւ ղեկավար Յուրի Կուկլաչովն Իսրայելի Աշքելոն քաղաքում Կատուների պալատ կկառուցի: Այս մասին նա պատմել է ՏԱՍՍ գործակալությանը:

Նա նշել է, որ Իսրայելում, որտեղ ձմռանն այնքան էլ ցուրտ չի լինում, Կատուների պալատի համար միայն ծածկն էլ բավական է:

«Այնտեղ աշխարհի բոլոր կատուները կլինեն: Կենդանիները կկարողանան անարգել զբոսնել եւ ազատության մեջ ապրել՝ առանց վանդակների ու ազատավանդակների, պարզապես ծածկի տակ»,- ասել է արտիստը:

Կուկլաչովի խոսքով՝ Իսրայելում կատուների 2 մլն սիրահար կա, այսինքն՝ հրեական պետության յուրաքանչյուր չորրորդ բնակիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ