News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Պետական խորհուրդը (երկրի դատական բարձրագույն ատյանը) կասեցրել է մահմեդական կանանց լողազգեստի՝ բուրկինիի արգելքի գոծողությունը, քանի դեռ չի ընդունվել բուրկինի հագնելու օրինականության մասին դատարանի որոշումը, հայտնում է «Մեդուզա»-ն:

Բողոքով Պետական խորհուրդ են դիմել մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ: Նրանք հույս ունեն վիճարկել բուրկինի հագնելու արգելքը, որն օգոստոսից գործում է Ֆրանսիայի հարավի մի քանի հանգստավայրերում:

Առայժմ հայտնի չէ, թե բուրկինի հագնելու հարցով դատարանը երբ որոշում կընդունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ