News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Facebook սոցցանցում Ջեյմս Լլոյդը բողոքել է, որ ավիատոմսերի որոնման Skyscanner կայքն իրեն առաջարկել է 47 տարի սպասել Բանգկոկի օդանավակայանում չվերթների միակցման ժամանակ: Լլոյդի գրառմանը ուշադրություն է դարձրել TJournal պորտալը:

Lenta-ի փոխանցմամբ՝ Լլոյդը ծրագրում էր 2017-ի մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքից Լոնդոն  թռչել: Այդ քաղաքների միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն չկա, այդ պատճառով ծառայությունը նրան օդանավի մի քանի տեղափոխությամբ տարբերակ է առաջարկել:

Ըստ որում՝ նրան տեղեկացվել է, որ Բանգկոկի Սուվանափում օդանավակայանում ռեյսերի միակցման ժամանակ ստիպված կլինի սպասել 413.786 ժամ 25 րոպե: Լլոյդը համացանցով ծառայությանը խնդրել է իրեն խորհուրդ տալ, թե ինչով է հնարավոր զբաղվել սպասման այդ 47 տարիների ընթացքում:

Skyscanner ներկայացուցչները կատակել են՝ Լլոյդին խորհուրդ տալով չգնալ «Տերմինալ» ֆիլմի հերոսի հետքերով եւ ժամանակը օդանավակայանի սահմաններից դուրս անցկացնել: Մասնավորապես, նրան խորհուրդ են տվել 46 անգամ նշել թայերի Նոր տարին (Սոնգկրանոմ), այցելել լողացող շուկա եւ դառնալ թայ-չիի փորձագետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ