News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ VR ակնոցով լուսանկարը զվարճացրել է Reddit-ի օգտատերերին, իսկ պետության ղեկավարն ինքը ֆոտոշոփի հերոս է դարձել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Լուսանկարը հրապարակվել է «ֆոտոշոփ-մարտեր» բաժնում եւ կայքի այցելուներին հնարավորություն ընձեռել տարատեսակ կոլաժներ ստեղծել: Մեկնաբանություններում օգտատերերը ենթադրություններ են հայտնել, թե ինչ կարող էր տեղի ունենալ վիրտուալ իրականությունում հայտնված նախագահի շուրջը:

Ոմանք ենթադրել են, որ Օբաման այնքան է տարվել, որ չի նկատել տիկնոջ՝ Միշելի հայտնվելը, նաեւ VR ակնոցով մի քանի միջոցառման է գնացել:

Բացի այդ, նրան «Աստղային պատերազմների» հերոս են դարձրել, նստեցրել դաշնամուրի առջեւ եւ սուպերհերոսի կոստյում հագցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ