News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրային գործիչ, ռեժիսոր Գայանե Գասպարյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազատության հրապարակում ղարաբաղցիներին կոչ արեց հեռանալ Երեւանից ու գնալ Ղարաբաղ, ինչը միջադեպի առիթ հանդիսացավ:

«Մարդ չի մնացել Ղարաբաղում, հարգելի ղարաբաղցիներ, մեծից փոքր լքեք Երեւանը, թասիբ ունեցեք ու գնացեք Ղարաբաղ: Գնացեք, պահեք ձեր երկիրը: 10 հազարով երեւանցի տղաների գլուխը դրեցինք Ղարաաբաղի համար ոչ թե որ դուք թողնեիք գնայինք, այլ մնայիք ու պահեիք»,- իր ելույթում ասաց Գայանե Գասպարյանը:

Տիկնոջ ելույթը վրդովեցրեց շատերին: Հավաքվածները սկսեցին սուլել, իսկ կազմակերպիչները փորձեցին ընդհատել նրա խոսքը՝ մոտենալով նրան, ապա անջատեցին բարձրախոսը, հեռացրին նրան բեմահարթակից:

Գայանե Գասպարյանը մինչեւ այդ էլ հայտարարեց, որ պետք է հանրահավաքներ անել ոչ թե յուրաքանչյուր ուրբաթ, այլ ամեն օր: Կազմակերպիչները, սակայն, ելույթից հետո հայտարարեցին, որ իրենց պլաններում ոչինչ չեն փոխվել, դա միայն Գայանե Գասպարյանի նախաձեռնությունն է:

Նշենք, որ Ազատության հրապարակում ընթանում է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի հերթական հանրահավաքը, որի ավարտին նախատեսված է երթ դեպի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Տպել
Ամենաշատ