News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դանիական DFDS Seaways ընկերության 12 տախտակամած ունեցող շոգենավի պատճենը նավի ամենամեծ մոդելն է դարձել, որը երբեւէ ստեղծել են LEGO-ի մասերից: 12 մետր երկարությամբ եւ 2.86 տոննա կշռող մոդելը հավաքել են DFDS Seaways-ի 150-ամյակի առիթով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այն ներառվելու է Գինեսի ռեկորդների գրքում:

Պլաստիկե շոգենավի ստեղծմանն օգնել են ամբողջ Եվրոպայում աշխատող DFDS-ի հազարավոր աշխատակիցներ: Ղեկավարության կարծիքով՝ այդ ընթացքում աշխատակիցները պետք է միավորվեին եւ ցույց տային, թե ընկերության 6.6 հազար աշխատակիցներն ինչի են ունակ համատեղ ջանքերով:

Մարդու հասակի բարձրությամբ խաղալիք շոգենավը ջրի վրա չի մնում, բայց դա չի խանգարի, որպեսզի այն բեռնատարով ուղեւորության մեկնի Եվրոպայով: Նավը ցուցադրվելու է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Ֆրանսիայում եւ Շվեդիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ