News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացի զբոսաշրջիկն Իբիցայում ակումբում անցկացրած բուռն երեկոյից հետո պատահմամբ շվեդական Scania ավտոբուս է գնել: Այս մասին Դարեմ կոմսության բնակիչ Դեւիդ Լիթլը պատմել է Facebook-ում:

Ըստ Lenta-ի՝ նա նշել է, որ օգոստոսի 24-ի գիշերը դուրս է եկել գիշերային ակումբից, գրպանից հանել սմարթֆոնն ու հայտնաբերել, որ համացանցում 33.4 հազար եվրո արժողությամբ տրանսպորտային միջոց է գնել:

The Daily Mail-ի տեղեկություններով՝ դիջեյ աշխատող բրիտանացին ավտոբուսը գնել է eBay-ի միջոցով: Լիթլը վստահեցրել է, որ այն իրեն բացարձակ պետք չէ:

Նա նաեւ պարզաբանել է, որ ակումբ գնալուց ժամեր առաջ հայրն իր հեռախոսով ավտոբուսներ է դիտել, բայց նա նույնպես գնելու մտադրություն չի ունեցել:

Երիտասարդն արդեն կապ է հաստատել eBay-ի հետ՝ հույս ունենալով կարգավորել իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ