News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ահազանգում է՝ անձինք, ովքեր 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած ժամանակահատվածում տուժել են ոստիկանության անօրինական գործողություններից եւ որպես վկա կամ տուժող հրավիրվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայության կամ ՀՀ Քննաչական կոմիտեի կողմից, այնուհետեւ գործատուների եւ անհայտ այլ անձանց կողմից ենթարկվում են հետապնդումների: Հետապնդումները հիմնականում դրսեւորվում են հետեւյալ կերպ.

• Ընտանիքի անդամները կամ 2016 թվականի հուլիսի 17-30 ոստիկանության անօրինական գործողություններից տուժած անձինք ազատվում են աշխատանքից,

• Անհայտ անձինք այցելում են տուժածների բակ՝ զրուցում հարեւանների հետ, հարեւանների միջնորդությամբ հորդրում տուժածներին «հեռու մնալ այս գործերից»,

• Ոստիկանության աշխատակիցները առանց որեւէ հիմնավորման եւ օրինական առիթի այցելում են տուժածների բակ, զրուցում հարեւանների հետ՝ տուժածների վերաբերյալ տարածելով քրեական հանցագործության մեջ մեղադրվելու եւ շուտով պատասխանատվության ենթարկելու վերաբրեյալ հորինված եւ կեղծ տեղեկություններ:

Այս առնչությամբ կազմակերպությունը դիմում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին եւ իրավապահ մարմիններին՝ առավել զգոնություն եւ հետեւողականություն դրսեւորել 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած ժամանակահատվածում տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության նկատմամբ եւ բացառել նրանց նկատմամբ ճնշումների եւ ահաբեկումների դրսեւորումները:  Անվտանգությունից ելնելով՝ տեղեկատվությունը տրամադրած տուժած քաղաքացիների անունները չեն հրապարակվում:

Տպել
Ամենաշատ