News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի երգչուհի Բարբարա Սթրեյզանդն ասել է, որ մի անգամ զանգահարել է Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսին՝ տեխնիկական աջակցություն ստանալու համար: Այս մասին գրում է Guardian-ը:

«Ես նրան հարց տվեցի իմ համակարգչի հետ կապված խնդրի վերաբերյալ, եւ նա չկարողացավ գլուխ հանել, ու ինձ ուղարկեց իր ՏՏ մասնագետի մոտ, որի մոտ եւս ոչինչ չստացվեց: Զվարճալի իրավիճակ է»,- ասել է նա:

Այս շաբաթ՝ ավելի վաղ Սթրեյզանդն ասել էր, որ վերջերս էլ դիմել է Սթիվ Ջոբսի դաշնակից եւ Apple-ի ներկայիս գլխավոր տնօրեն Թիմ Քուկին՝ բողոքելով, որ իր վիրտուալ օգնական Siri-ն իր անունը սխալ է արտաբերում:

«Թիմ Քուկը շատ սիրալիր էր եւ արդյունքում համաձայնվեց փոխել իմ անվան արտաբերումը սեպտեմբերի 30-ի հաջորդ թարմացման ժամանակ: Տեսնենք՝ դա տեղի կունենա, թե ոչ»,- նշել է երգչուհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ