News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը այսօր՝ օգոստոսի 26-ին հաստատել է Գյումրիում եւ Վանաձորում ՏԻՄ ընտրությունների ավագանիների ընտրացուցակները։ Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, Գյումրիում ՀՀԿ ընտրացուցակը բաղկացած է 99 թեկնածուներից, իսկ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Վանաձորում ցուցակը բաղկացած է 68 թեկնածուներից, ցուցակի առաջին համարը Մամիկոն Ասլանյանն է։

«Մենք բաց հրապարակային մրցակցության կողմնակից ենք, եւ ակնկալում ենք, որ քաղաքական մրցակցությունը կլինի բաց»,- նշել է Շարմազանովը։

ԳՄ նիստում քննարկվել են նաեւ Ազգային Ժողովի գալիք նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, գլխավոր դատախազ պիտի ընտրվի, հարկային օրենսգիրք պիտի ընդունվի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ