News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ֆիզիկական գործարկումը ծրագրվում է 2024 թվականի հոկտեմբերին, իսկ երրորդ էներգաբլոկինը՝ 2026-ի ապրիլին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Ռոսատոմ»-ի գնումների կայքը:

«Բուշեր»-ի երկրորդ եւ երրորդ բլոկները («Բուշեր 2» ԱԷԿ-ի նախագիծ) կառուցվելու են Ռուսաստանի մասնակցությամբ: Ռուսաստանն ու Իրանը համապատասխան փաստաթղթերը ստորագրել են 2014 թվականի նոյեմբերին, Մոսկվայում: «Բուշեր 2» ԱԷԿ-ի գլխավոր նախագծողը «Ատոմէներգոպրոյեկտ» ընկերությունն է, գլխավոր կապալառուն՝ «Ատոմստրոյէքսպորտ»-ը (երկուսն էլ ներառված են «Ռոսատոմ»-ի ASE ընկերությունների խմբում):

Նյութերի համաձայն՝ ԱԷԿ-ի յուրաքանչյուր բլոկի նախնական ընդունումը տեղի կունենա դրանց հաջող փորձնական շահագործման հանձնելուց հետո:

Ներկայում «Բուշեր 2» ԱԷԿ-ի շինարարության նախագծի շրջանակում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ