News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ժնեւում ավարտվել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները, որոնք ավելի քան 12 ժամ են տեւել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Բանակցությունները Ժնեւում ավարտվեցին»,- Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ակնկալվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների գլխավոր թեման լինելու է սիրիական կարգավորման խնդիրը, այդ թվում՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գործողությունների համակարգման հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ