News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են պաշտոնական Դամասկոսի եւ սիրիական ընդդիմության հետ աշխատանքի հստակ ուղղությունների շուրջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Ժնեւում կայացած բանակցություններից հետո այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Սիրիայի կառավարության հետ աշխատելու է Ռուսաստանը, ընդդիմության հետ՝ ԱՄՆ-ն: Տարածաշրջանային գործընկերների հետ աշխատելու ենք ե՛ւ մենք, ե՛ւ մեր ամերիկյան գործընկերները»,- ընդգծել է Լավրովը:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ժնեւում բանակցել են ավելի քան 12 ժամ՝ որոշակի ընդմիջումներով:

Հանդիպման հիմնական թեման Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի հարցն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ