News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Գաբոնի թեկնածուներին եւ  բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ է արել քվեարկությունից առաջ եւ ընթացքում զերծ մնալ սադրանքներից եւ պահպանել խաղաղ մթնոլորտ:

Նա հուսով է, որ ընտրությունները կանցկացվեն խաղաղ մթնոլորտում, իսկ արդյունքները վստահության կարժանանան:

Թեկնածուների թվում են երկրի գործող նախագահ Ալի Բոնգոն, որը փորձում է երկրորդ՝ յոթնամյա ժամկետով ընտրվել, եւ Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ Ժան Փինգը:

Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ընտրությունների նախապատրաստման Գաբոնի կառավարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերը, նաեւ ողջունել է միջազգային եւ տարածաշրջանային դիտորդների ժամանումը երկիր: Նա ընգգծել է լրագրողների աշխատանքներին չխոչընդոտելու անհրաժեշտությունը:  Պան Գի Մունը թեկնածուներին կոչ է արել բոլոր վիճելի հարցերը, դրանց առկայության դեպքում, լուծել ընտրական գործընթացում սահմանված օրենքների շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ