News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր հարավային Ուելսի համալսարանի հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենափոքր առյուծի մնացորդները, հայտնում է PaleoNews-ը:

Գիտնականները պարզել են, որ կենդանին պարկավոր էր՝ սկյուռիկի չափով: Որսի ժամանակ նա ցատկում էր  ճյուղից ճյուղ ու որսում այնտեղ բնակվող կենդանիներին

Պարկավոր գիշատչի մնացորդները հայտնաբերվել են Ավստրալիայի տարածքում: «Կենդանին շատ փոքր է եղել, ինչը բավականին անսովոր է: Ավելի ճիշտ ինձ համար դա իսկական ցնցում էր»,- ասել է խմբի ղեկավար Աննա Գիլլեսպին: Նրա խոսքով կենդանին բնակվում էր Ավստրալիայում 46 000 տարի առաջ: Չնայած փոքր չափերին,այն բավականին վտանգավոր էր ու եթե հարձակվեր ու կծեր իր զոհին՝ վերջինը ողջ մնալու շանսեր չէր ունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ