Գերմանական Audi ընկերությունը պատրաստում է RS6 լիցքավորված ունիվերսալի նոր տարբերակ, որը կարող է ցուցադրվել արդեն 2017-ին ու կունենա ամենագնացի մոդիֆիկիացիա, հայտնում է Informing–ը:
Առաջին հերթին ավտոմեքենան կսկսեն մատակարել Չինաստանի շուկա, որտեղ նման մեքենաները մեծ պահանջարկ են վայելում տեղի ավտոսերների շրջանում: Նորույթն ունենալու է 4 լիտրանոց շարժիչ՝ 560 ձիաուժ հզորությամբ: Ակնկալվում է, որ ավտոմեքենան կկարողանա ընդամենը 3.9 վայրկյանում բացել մինչեւ 100 կմ/ժ արագություն, մինչդեռ առավելագույն արագությունը կկազմի 250 կմ/ժ: