News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սըչուան նահանգի Յան քաղաքի մեծ պանդաների պահպանման ու հետազոտության չինական կենտրոնում Սուշան անունով պանդան ձագ է ունեցել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Սա Սուշանի առաջին ծննդաբերությունն է, բայցեւայնպես «նա ուժեղ մայրական բնազդ է դրսեւորել, ամուր գրկելով նորածին ձագին»: Առայժմ Սուշանը արգելոցի աշխատակիցներին մոտ չի թողնում, դրա համար էլ ձագի սեռը անհայտ է:

«Ներկա պահին Բիֆենսյա բազայով կա վեց հղի պանդա: Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկում ենք մայրերի ու նրանց ձագերի անվտանգությունն ապահովելու համար»,- պատմել է Բիֆենսյա բազայի աշխատակից Չժան Գույցյուանը:

«Սինհուա» գործակալության տվյալներով, 2015-ի վերջին Չինաստանում վայրի բնությունում 1864 պանդա կար: Անցած տարի արգելոցներում ծնվել է պանդաների 43 ձագ, այդ թվում 14 զույգ երկվորյակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ