News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թեհրանը հերքել է Եմենին զենքի մատակարարման Վաշինգտոնի մեղադրանքները: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ամերիկյան կողմի այդպիսի պնդումերը անհիմն է անվանել, հայտնում է Irna-ն:

Նրա խոսքով՝ այդպիսի հայտարարություններ անելով ԱՄՆ-ը մասնակցում է «Եմենի անմեղ եւ ճնշված ժողովրդի» նկատմամբ սաուդյան ռեժիմի անմարդկային ռազմական հանցագործություններին, հետեւաբար «նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց բոլոր հանցագործությունների համար»:

«Ոչ մի կասկած չկա, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին բոլորից ավելի լավ է հայտնի, որ վերջին 1,5 տարիների ընթացքում սաուդյան ռեժիմը փորձել է ոչ-ի հանգեցնել Եմենում հրադադարը»,- ասել է Զարիֆը՝ հավելելով, որ ԱՄՆ համար վրա է հասել «Սիրիայում եւ Իրաքում անցյալի իր սխալներից դաս քաղելու» ժամանակը:

«Իրանը քանիցս ընդգծել է, որ Թեհրանի ռազմական պոտենցիալը որեւէ երկրի համար երբեք սպառնալիք չի ներկայացրել եւ միայն պաշտպանական բնույթ ունի: Աշխարհին եւ տարածաշրջանին սպառնում է թաքֆիրիստական ահաբեկչությունը, որի ծագումը Քերրիին պետք է որ շատ լավ հայտնի լինի»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ