News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի հյուսիս-արեւելքում Ալտուֆյեւսկի մայրուղու վրա գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 16 մարդ է զոհվել, հնարավոր է՝ նաեւ 20-ից ավելի, փոխանցում են ՏԱՍՍ-ի եւ «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկատվական աղբյուրները: Հրդեհի մարումը մոտ երկու ժամ է տեւել: Քննչական կոմիտեն հայտնել է որ հրդեհը հրկիզման հետեւանք է:

Արտակարգ իրավիճակների ծառայություններում աղբյուրը հայտնել է. «Չորրորդ հարկում գտնվող արտադրական հատվածում կազմակերպվել է մարդկանց բնակեցում, որը դրա համար նախատեսված չէ: Կրակի մարման ընթացքում հայտնաբերվել է 20-ից ավելի դիակ: Նախնական տեղեկություններով՝  հրդեհի ժամանակ մարդիկ չեն կարողացել լքել շենքը»:

Քննչական կոմիտեն ժամը 10:43-ին պաշտոնապես հաստատել է 16 մարդու զոհվելու փաստը՝ հայտնելով գույքի դիտավորյալ վնասման հոդվածով հրդեհի փաստով քրեական գործի հարուցման մասին: Քննիչները, հրկիզումից բացի, դիտարկում են այլ վարկածներ եւս՝ ներառյալ կենցաղային եւ տեխնիկական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ