News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի կենտրոնական հատվածում ավերիչ երկրաշարժի զոհերի հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում այսօր Մարկե մարզում, որտեղ 49 մարդ է զոհվել Արկաուտա-դել-Տրոնտո եւ Պեսկարա-դել-Տրոնտո ոչ մեծ քաղաքներում:

Տարերային աղետի հետեւանքով 2,5 հազար մարդ զրկվել է տանիքից, 388-ը վիրավորվել է եւ գտնվում է հիվանդանոցներում: Երկրաշարժի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 290 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 283 զոհի մասին, սակայն վերջին ժամերի ընթացքում Ամատրիչե քաղաքում, որը գրեթե ամբողջովին ավերվել է,  փլվածքների տակից եւս 7 զոհվածի մարմին է հանվել, հայտնում է RaiNews24-ը:

Մարկե մարզում զոհերի հրաժեշտի սգո արարողությունը տեղի է ունենում Ասկոլի-Պիչենո քաղաքում՝ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի, վարչապետ Մատեո Ռենցիի, Ազգային խորհրդարանի երկու պալատների նախագահներ Պյետրո Գրասոյի եւ Լաուրա Բոլդրինիի եւ բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ:

Շաբաթ օրը Ասկոլի-Պիչենոյում հրաժեշտ են տալիս 49 զոհվածներից 39-ին: Մարզահամալիրի դահլիճը, որտեղ տեղի ունենում արարողությունը, լեփ-լեցուն է ծաղկեպսակներով, ծաղիկներով, զոհվածների մերձավորներով եւ ընկերներով: Իտալիայի հեռուստատեսությունը, նաեւ երկրի առաջատար թերթերի համացանցային կայքերը զոհերի հրաժեշտի արարողությունը հեռարձակում են ուղիղ եթերում:

Շաբաթ օրը Իտալիայում սգո օր է հայտարարվել, երկրի ամբողջ տարածքում պետական հաստատությունների դրոշներն իջեցվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ