News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրու ավագանու ընտրություններում «Ասպարեզ» ակումբի հիմնադիր, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Լեւոն Բարսեղյանը կլինի Գաղափարակից լիբերալների ալյանս կուսակցության (ԳԱԼԱ) ավագանու անդամների թեկնածուների ցուցակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԳԱԼԱ կուսակցությունը։

Նշենք, որ  ԳԱԼԱ–ի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Վահան Խաչատրյանը։  

«Ավելի վաղ Լեւոն Բարսեղյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում քաղաքապետի պաշտոնի հավակնորդ լինել եւ ջանքեր է ներդնում որեւէ բարեխիղճ ընդդիմադիր դաշինքի ձեւավորման ուղղությամբ, որի թեկնածուական ցանկում դեմ չէր լինի ընտրվել որպես Գյումրու ավագանու անդամ: Այս եզրափակիչ հանդիպման ժամանակ արձանագրվեց, որ չնայած կողմերի եւ այլ կուսակցությունների ներդրած համառ ջանքերին` միացյալ հայտով որեւէ ընդդիմադիր դաշինք կազմել չհաջողվեց, սակայն մի քանի կուսակցություն պատրաստակամություն հայտնեցին պաշտպանել ԳԱԼԱ կուսակցությունը այս ընտրություններում:

Կողմերն արձանագրեցին նաեւ, որ չնայած մի շարք հարցերում պահպանված մի քանի տարաձայնություններին եւ մոտեցումների տարբերությանը` Գյումրու տեղական ինքնակառավարման համակարգը կարիք ունի անհետաձգելի բարեփոխման. այս մակարդակում եւս կարիք կա քաղաքացիների շահերի անզիջում պաշտպանության, արդյունավետ կառավարում իրականացնելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու»,–նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ