News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիան առաջիկա երեք տարիներին 30 մլրդ դոլար է հատկացնելու Աֆրիկայում ենթակառուցվածքի զարգացմանը աջակցելուն: Այս մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Խոսքը Զարգացման աֆրիկյան բանկի հետ համագործակցության շրջանակներում թե պետական, թե մասնավոր ներդրումների մասին է, հայտնում է RNS–ը:

«Ճապոնիան մտադիր է առանց ճնշումների ու ուժի կիրառման նպաստել Աֆրիկայի՝ որպես տարածաշրջանի զարգացմանը, որտեղ պահպանվում է իրավունքը ու հարգում են շուկայական տնտեսությունը»- ասել է Աբեն Աֆրիկայի զարգացմանն ուղղված Տոկիոյի միջազգային գիտաժողովի ժամանակ:

Վարչապետը նաեւ հայտնել է, որ նոր գրավը կհատկացվի աշխատանքի ու առողջապահության բարձրացման նպատակներով:

Ռեսուրսներով աղքատ Ճապոնիան արդեն վաղուց է շահագռգռված Աֆրիկայի բնական ռեսուրսների յուրացման հարցում, մանավանդ նավթի ու գազի, քանի որ դրանց ներմուծումը երկրում աճել է Ֆուկուսիմայի վթարից հետո, երբ փակվել են Ճապոնիայի գրեթե բոլոր միջուկային ռեակտորները:

Ընդհանուր առմամբ Աֆրիկայում Ճապոնիայի ուղիղ ներդրումները 2015-ին կազմել են 1.24 մլրդ դոլար՝ 2014-ի 1.5 մլրդ համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ