News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաաաման հանրապետական օրենսդիրներին կոչ է արել գումար հատկացնել Զիկա վիրուսի դեմ պայքարի համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ժողովրդին հասցեագրված ամենշաբաթյա ուղերձում Օբաման հիշեցրել է, որ ավելի քան վեց ամիս առաջ ինքը Կոնգրեսին խնդրել էր հաստատել հրատապ միջոցառումների ֆինանսավորումը, որոնք անհրաժեշտ են Զիկա տենդի դեմ պայքարի համար, սակայն օրենսդիրները հրաժարվել էին գնալ այդ քայլին:

Նրա խոսքով, դրա հետեւանքով Զիկայի դեմ պայքարի համար ծախսվում են դաշնային այլ ծրագրերի գումարները, որոնք նախատեսված էին օրինակ Էբոլա տենդի, քաղցկեղի ու այլ հիվանդությունների դեմ պայքարի համար: Օբաման նշել է, որ դա ամենեւին էլ լավագույն լուծումը չէ ու նշել, որ Կոնգրեսը յոթ շաբաթով արձակուրդ է գնացել ՝«չանելով ոչինչ, որպեսզի ամերիկացիներին պաշտպանի Զիկա տենդից»: Օբաման հանրապետակաաններին կոչ է արել դիտարկել Զիկա տենդը որպես իրական սպառնալիք:

Օգոստոսի կեսերի դրությամբ ԱՄՆ-ում գրանցված է եղել Զիկա վիուսով վարակվելու ավելի քան 2.5 հազար դեպք՝ դեպքերի ճնշող մեծամասնությամբ՝ վարակի փոխանցումը կատարավել էր Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի երկրներ կատարած այցելությունների ժամանակ:

 

 

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ