News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արամ Մանուկյանին երկուշաբթի՝ օգոստոսի 29-ին կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

«Օգոստոսի 29-ից սկսում են վիրահատությունները: Առաջինը կվիրահատեն Արամ Մանուկյանին: Որոշվել է, որ նրան կվիրահատեն «Էրեբունի» ԲԿ-ում»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ Արամ Մանուկյանի վիրահատությանը կհաջորդեն «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների վիրահատությունները:

Ինեսսա Պետրոսյանը, որն իրականացնում է նաեւ Արամ Մանուկյանի հոր՝ Պավել Մանուկյանի պաշտպանությունը, նշեց, որ նա փորձել է քայլել, որոշ չափով հաջողվել է:

«Հենակներով փորձել է քայլել: Դե վիրավոր ոտքը գետնին դնելը մեծ խնդիր է»,- ասաց նա:

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Արամ եւ Պավլիկ Մանուկյանները  ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ