News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Գերմանական շարժում հանուն ինքնության» կազմակերպության աջ արմատականները օգոստոսի 27-ին Բեռլինում մագլցել են Բրանդենբուրգյան դաարպասների վրա: Ակտիվիսստները «Բաց սահմանների քաղաքականության դեմ» իրենց բողոքի ակցիան հարմարեցրել են Գերմանիայի կառավարությունում Բաց դռների օրվան, որը 2016-ին նվիրված է եղել այդ թվում միգրացիոն ու ինտեգրացիոն թեմաներին, հայտնում է DW–ն

IBD-ն մեղադրում է Գերմանիայի կառավարությանը նրանում, որ այն չի հաղթահարել Գերմանիա ժամանող բազմաթիվ փախստականների խնդիրը ու համակերպվել է «անվերահսկելի զանգվածային միգրացիայի հետ» նշում է n-tv մեդիաընկերության կայքը:

Ոստիկանության տվյալներով ակցիային մասնակցել է մոտ 15 մարդ, որոնց մի մասսը կարողացել է բարձրանալ Բրանդեբուրգյան դարպասների վրա: Ավելի ուշ իրավապահների պահանջով արմատականները իջել են ճարտարապետական հուշարձանի վրայից: Առայժմ ոչ մեկին չեն ձերբակալել, պարզվում են ակտիվիստների ինքնությունը: Ոստիկանությունում ենթադրում են, որ ակցիայի մասնակիցներին կարող են մեղադրանքներ առաջադրվել ապօրինի ներխուժման, բռնության ու հավաքների անցկացման կանոնների խախտման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ