News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ ստեղծելու պահին ենթադրվում էր, որ դրա գլխավոր գործիքը քաղաքական ներգործությունն է լինելու, սակայն աշխարհում ստեղծված իրավիճակը թելադրում է ուժային բաաղկացուցիչի դերի բարձրացման անհրաժեշտություն, հայտնել է կազմակերպությանն գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Անխախտելի եղբայրություն 2016» զորավարժությունների փակման արարողության ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը միջազգային կառույց է, որը կոչված է ապահովել մեր երկրների խաղաղությունն ու անվտանգությունը, ապահովել տնտեսական աճի, սոցիալական խնդիրների լուծումների հնարավորություն: «Կազմակերպության գլխավոր գործիքը քաղաքական ազդեցությունն է: Սակայն իրավիճակի զարգացման միտումը միայն հակառակի մասին է խոսում՝ կազմակերպության ուժային բաղկացուցիչի դերի բարձրացման»- ասել է Բորդդյուժան: «Եվ այդ ռազմական փոխգործակցությունում նախագահները, Հավաքական անվտանգության խորհուրդը հատուկ ուշադրություն են հատկացնում խաղաղաստեղծ բաղկացուցիչին»,- հավելել է նա

Լրագրողների հետ շփվելիս՝ նա նաեւ հավելել է, որ «10 տարի առաջ, երբ մենք նորմատիվային փաստաթղթեր էինք պատրաստում ու աշխատում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ստեղծման ուղղությամբ, մենք չէինք ենթադրում, որ փոգործակցության նման մակարդակի կհասնենք համեմատաբար կարճ ժամաննակահատվածում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ