News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված կեղծ համերգի տոմսեր վաճառելու դեպքով քրեական գործ է հարուցվել, 2 անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 34-178-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձնաց կողմից):

Քրեական գործի շրջանակում արդեն կատարվել են հարցաքննություններ, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

 Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-178-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հիշեցնենք, որ Երեւանում կեղծ համերգի տոմսեր էին վաճառվել մի շարք կազմակերպությունների: Ինչ-որ մեկը զանգահարել էր կազմակերպություններ, ներկայացել որպես քաղաքապետարանի աշխատող ու ասել, որ համերգ են կազմակերպում Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված, որի տոմսերի վաճառքից ստացված գումարները կփոխանցվեն նրա ընտանիքին: Տոմսի արժեքը եղել է 4000 - 5000 դրամ, կազմակերպությունները միանգամից մի քանի տոմս են գնել:

 Ենթադրյալ համերգը պետք է տեղի ունենար օգոստոսի 20-ին՝ ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նշված օրը եւ ժամին թատրոնի մոտ են հավաքվել մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ ու պարզել, որ ոչ մի համերգ էլ տեղի չի ունենալու: Թատրոնից ասել էին, որ տեղյակ չեն՝ ինչ տոմսեր են վաճառվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ