News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Միայնակ սպիտակ արջի քոթոթին, որին գտել են Չուկոտկայում, մասնագետները պատրաստում են կենդանաբանական այգի տանել, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ծովային կաթնասունների հարցերով խորհրդի Մարդու ու սպիտակ արջի միջեւ կոնֆլիկտների վերաբերյալ ծրագրի ղեկավար Վիկտոր Նիկոֆորովը:

Նրա խոսքով Չուկոտկայում մի քանի օր առաջ  մի սպիտակ արջի քոթոթ են գտել: «Նրան բռնել են, պահում են տանը, կերակրում ձկներով ու պատրաստվում են տեղափոխել կենդանաբանական այգի: Նրա մորը մոտակայքում չեն տեսել»- ասել է Նիկիֆորովը: Մոտ ութ ամսական քոթոթի մասին տեղեկությունը փոխանցել են «Ռոսպրիրոդնադզորին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ