News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են թույլ տալ գերմանացի պատգամավորներին մուտք գործել «Ինջիրլիք» ռազմակայան, բայց դրա դիմաց Գերմանաիայի կառավարությունից պահանջում են հեռու մնալ Բունդեսթագի ընդունած բանաձեւից, որտեղ Օսմանյան Կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացումը ցեղասպանություն է որակվում։ Այս մասին հաղորդում է Spiegel online-ը։

«Թուրքական կողմը ոչ ավել, ոչ պակաս, պահանջում է, որ Գերմանիայի կառավարությունը հեռու մնա խորհրդարանի ընդունած բանաձեւից»,-գրում է պարբերականը։

Նշվում է, որ Գերմանիայի ԱԳՆ պետական նախարար Միխայել Ռոտը վերջերս Թուրքիա այցելության ժամանակ հայտարարել է, որ բանաձեւում խոսքը նաեւ այն ժամանակվա Գերմանիայի պատասխանատվության մասին է հայերի սպանությունների համար։ Նա ընդգծել է, որ փաստաթուղթն ուղղված չէ Թուրքիայի ներկա իշխանությունների դեմ։

Այդուհանդերձ, «Թուրքիայի կառավարությունն ուզում է, որ Գերմանիայի կառավարությունն ամենաբարձր մակարդակով հեռու մնա բանաձեւից, լավագույնն այն կլինի, որ դ անեն ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը կամ կանցլեր Անգելա Մերկելը»,-գրում է պարբերականը։

Նշենք, որ Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո։ Դրանից հետո Անկարան հրաժարվել է թույլ տալ գերմանացի պատգամավորներին մուտք գործել Ինջիրլիքի ռազմակայան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ